Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը հայտարարել է, որ Գազայի հակամարտությունում օգտագործվող զենքի մատակարարումը պետք է դադարեցվի՝ որպես քաղաքական լուծում գտնելու ավելի լայն ջանքերի մի մաս։ «Մեր առաջնահերթությունն այժմ էսկալացիայից խուսափելն է։ Լիբանանի ժողովուրդը, իր հերթին, չպետք է զոհաբերվի, Լիբանանը չի կարող դառնալ հերթական Գազա»,- ընդգծել է Մակրոնը:               
 

Քավարան-աշխարհ

Քավարան-աշխարհ
16.09.2023 | 20:40

Ասում են՝ եղծվել-պղծվել ես, աշխա՛րհ,

Իսկ դու երբևէ եղե՞լ ես անեղծ.

Թե անեղծ էիր, այդ ինչի՞ համար

Մարդը դրախտից աշխարհ վտարվեց...

Ասում են՝ խիղճդ կորցրել ես, աշխա՛րհ,

Իսկ դու երբևէ ունեցե՞լ ես այն.

Թե այո, ինչու՞ առաջին մարդիկ

Դարձան չար, նախանձ ու եղբայրասպան...

Ասում են՝ նեռն է, աշխա՛րհ, քեզ իշխում.

Եթե այդպես չէ,

Ինչու՞ Հիսուսի ցուցած աղոթքում

Աստծո արքայությունն ենք մենք Հորից խնդրում...

Ասում են՝ փուչ ու դատարկ ես, աշխա՛րհ.

Եթե այդպես չէ,

Ինչու՞ մի ողջ կյանք մարդը ջանք անում,

ՈՒ ձեռնունայն է քեզնից հեռանում,

Լավագույն դեպքում տանելով իր հետ մի իմաստնություն,

Որ քո ապտակից կոտրված հոգով,

Թրջված աչքերով երկնից հայցելով՝

Վերից է միայն ցավով ստանում...

Դու՝ դրախտի պես վսեմ ու չքնաղ,

Դժոխքի նման՝ չար ու ոխակալ,

Քավարան ես լոկ, մեղսալից աշխարհ...

Լաուրա ԱՄԻՐԽԱՆՅԱՆ.

16.09.2023

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 3503

Մեկնաբանություններ